Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ԳԵՐՄԱՆԻԱ – ԼԵՀԱՍՏԱՆ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: C խումբ
  • Գերմանիա – Լեհաստան
  • «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ, Սեն Դենի, Փարիզ
  • Հունիսի 16, ժամը 23:00

Խաղից առաջ

Խմբային փուլի C խմբի ճակատագիրն, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա արդեն այսօր՝ հենց այս խաղով: Հաղթողը առաջին տեղը կզբաղեցնի խմբում ու կշարժվի առաջ, պարտվողը ստիպված կլինի ավելի լավ արդյունքի համար պայքարել վերջին խաղում: Սակայն, այս խաղն ունի ոչ միայն մրցաշարային նշանակություն, այլև սկզբունքային է երկու կողմերի ֆուտբոլիստների համար, չէ որ հարևան երկրների դիմակայությունը երբեք առանց թեժ կրքերի չի ընթացել:

Անցկացրած 18 խաղերից հետո 19-րդում է միայն լեհերին հաջողվել հաղթանակ տանել գերմանացիների նկատմամբ: Դա հենց ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլում էր, երբ Նավալկայի թիմը Վարշավայում 2-0 հաշվով առավելության հասավ աշխարհի չեմպիոնների նկատմամբ: Այնուամենայնիվ, գերմանացիները դրանից հետո կարողացան վրեժ առնել ու հաղթել տանը, իսկ այս խաղին էլ ներկայանում են որպես ֆավորիտներ:

Գերմանիան առաջնությունում հաղթելու ֆավորիտներից միակն էր, որ բավականին հեշտ հաղթանակ տարավ առաջին տուրում՝ 2-0 հաշվով պարտության մատնելով ուկրաինացիներին: Սակայն, Յոախիմ Լյովի սաները զարմանալիորեն շատ պահեր թույլ տվեցին իրենց դարպասին ուկրաինացիների դեմ խաղում, ինչը անթույլատրելի կլինի այս անգամ: Գերմանիայի առաջնության վերջին մրցաշրջանի գլխավոր ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին, թեև առաջին խաղում նույնիսկ հարված չկատարեց, սակայն այսօր պատրաստ է խոցել իր ակումբային խաղընկեր Մանուել Նոյերի դարպասը: Հարձակվողը ինքն էր նշել խաղից առաջ, որ իր գոլերը պահել է Գերմանիայի համար:

Այսօր մեզ սպասում է խմբային փուլի ամենահետաքրքիր խաղերից մեկը, ու եթե լեհերին հաջողվի պահել ինտրիգը մինչև առաջին խաղակեսի ավարտ, ապա մեզ կսպասվի ֆանտաստիկ վերջաբան, իսկ ֆուտբոլասերները վերջապես օրը կավարտեն շատ վառ տպավորություններով:

3932f788b58e9c1d9b0f6a7067003cc2_r900x493

Հավանական մեկնարկային կազմեր

Գերմանիա. Նոյեր – Հովեդես, Հյումելս, Բոատենգ, Հեկտոր – Կրոս, Խեդիրա – Մյուլեր, Օզիլ, Դրաքսլեր – Գյոտցե

ԼեհաստանՖաբիանսկի – Պիշչեկ, Գլիկ, Պազդան, Յեդրժեյչիկ – Բլաշիկովսկի, Կրիխովյակ, Մաչինսկի, Կապուստկա – Միլիկ, Լևանդովսկի
Բացակայում է՝ Վոյցեխ Շեսնի /վնասվածք/
Հետաքրքիր փաստեր

  • Գերմանիան հաղթել է Եվրոպայի առաջնություններում իր վերջին 10 խաղից 8-ում՝ պարտվելով միայն ԵՎՐՈ-2008-ի եզրափակչում՝ Իսպանիային և ԵՎՐՈ-2012-ի կիսաեզրափակչում՝ Իտալիային:
  • Գերմանիան գրավել է մրցակցի դարպասը մեծ մրցաշարերում իր վերջին 14 խաղերում:
  • Թոմաս Մյուլերը, ով աշխարհի առաջնություններում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, Եվրոպայի առաջնություններում իր 6 խաղերում դեռևս արդյունավետ գործողությունով աչքի չի ընկել:
  • Լեհաստանը Եվրոպայի առաջնության խաղի ժամանակ դեռ երբեք 1 գոլից ավելի չի խփել:
  • Յակուբ Բլաշիկովսկին մասնակցել է Լեհաստանի՝ Եվրոպայի առաջնություններում խփած 3 գոլերին՝ 1 գոլ և 2 փոխանցում:

Միմյանց դեմ

04/09/15 Գերմանիա 3-1 Լեհաստան
11/10/14 Լեհաստան 2-0 Գերմանիա
13/05/14 Գերմանիա 0-0 Լեհաստան
06/09/11 Լեհաստան 2- 2 Գերմանիա
08/06/08 Գերմանիա 2-0 Լեհաստան
Խաղադրույքներ

Գերմանիայի հաղթանակ – 1,54
Ոչ-ոքի – 4,20
Լեհաստանի հաղթանակ – 6,50


Գերմանիայի հավաքականի հայտացուցակից դուրս մնացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Գերմանիայի հավաքականի հայտացուցակը Կոնֆեդերացիայի գավաթի համար

Գերմանիայի և Անգլիայի հավաքականները 1,5 տարում 3-րդ ընկերական խաղը կանցկացնեն

Եթե Զինեդին Զիդանը չկարողանա հաղթել Լա լիգան կամ Չեմպիոնների լիգան, ապա նրան կփոխարինի Յոահիմ Լյովը

Հյումելս. «Մենք թույլ տվեցինք Ադրբեջանին շատ ավելի լավ տեսք ունենալ, քան նրանք իրականում ունեն»

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Անգլիական 3 գրանդ ակումբի սկաուտները հետևել են «Ռոմայի» ֆուտբոլիստին

Գերմանիա-Անգլիա. Մեկնարկային կազմեր

Պոդոլսկին Գերմանիայի հավաքական է հրավիրվել վերջին անգամ

Լյովը հրապարակել է Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականները «Մունդիալ-2014»-ից ի վեր առաջին խաղը կանցկացնեն

Հումելս. «Կոնֆեդերացիայի գավաթը միջակ մրցաշար է. նախընտրում եմ հանգստի գնալ»

Հայտնի է Գերմանիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Անգլիան 10 րոպեում ձեռքից բաց թողեց հաղթանակը, Իտալիա-Գերմանիա և Ֆրանսիա-Կոտ դ՛Իվուար՝ 0-0

Իտալիա – Գերմանիա. Մեկնարկային կազմեր

5 ընկերական հանդիպում, որոնք կզարդարեն ֆուտբոլային երեկոն