Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գվարդիոլան մտադիր է վաճառել «Մանչեսթեր Սիթիի» 10 ֆուտբոլիստի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի կազմի մեծ մասը:

«Քաղաքաբնակների» ղեկավարությունը նախատեսում է ֆուտբոլիստների վաճառքից ստանալ մոտ 100 մլն. ֆունտ և այդ գումարով ձեռք բերել նոր խաղացողների:

«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույսեր չի կապում Սամիր Նասրիի, Ջո Հարտի, Էլիակիմ Մանգալյայի, Վիլֆրիդ Բոնի, Ժեզոն Դենայերայի հետ: Բացի այդ, թիմը կարող են լքել նաև Վենսան Կոմպանին և Ֆերնարդոն:

Անգլիական ակումբը լավ առաջարկներ ստանալու դեպքում կդիտարկի նաև Նոլիտոյի, Կլաուդիո Բրավոյի և Ալեքսանդր Կոլարովի տեղափոխության իրավունքները վաճառելու տարբերակը: