Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գվարդիոլան ցավակցել է «Բորնմութի» խաղացողին

«Պրեմիեր Լիգայի» 25-րդ տուրի «Բորնմութ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից հետո հյուրերի մարզիչ Պեպ Գվարդիոլան  մոտեցել է «Բորնմութի» կիսապաշտպան Հարի Արթերին և ցավակցել 2015 թվականին նրա նորածին աղջկա մահվան կապակցությամբ:

«Ցավում եմ, որ այդպիսի բան է պատահել: Քեզ և քո ընկերուհուն ամենալավն եմ ցանկանում»,- ասել է Գվարդիոլան:

Քիչ ուշ Արթերն  ինքն է մեկնաբանել  այս պահը. «Ինձ համար շատ անսպասելի էր, շատ եմ հարգում Գվարդիոլային: Ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է, ոչ ոք չի հասնի նրա մակարդակին»:

Արթերը և նրա ընկերուհին կրկին պատրաստվում են ծնողներ դառնալ: