Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գվարդիոլան ցանկանում է Պեպեին տեսնել «Մանչեսթեր Սիթիում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն ամռանը հեռանալու է Իսպանիայի մայրաքաղաքից, վստահեցնում է Marca-ն:

Ըստ այդ պարբերականի՝ պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն հրաժարվել է Չինաստան տեղափոխվելու տարբերակից՝ մերժելով «Ֆորտունա Հեբեյի» առաջարկը: Այդ թիմը մարզում է չիլիացի հայտնի մասնագետ Մանուել Պելեգրինին:

Փոխարենը, ավելի հավանական է, որ Պեպեն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», որտեղ նրան տեսնելու ցանկություն ունի Պեպ Գվարդիոլան: Վերջինս պորտուգալացու որակներին քաջ ծանոթ է Իսպանիայում աշխատելու տարիներից և նրան տեսնում է որպես խաղացողի, ով էականորեն կամրապնդի «Սիթիի» պաշտպանության կենտրոնը:

Պեպեն նաև տարբերակ ունի տեղափոխվելու ֆրանսիական «ՊՍԺ»: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: