Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գվարդիոլան 150 մլն. եվրո կծախսի նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանության գիծը, տեղեկացնում է The Guardian-ը:

Կատալոնացի մասնագետը կստանա առնվազն 150 մլն. ֆունտ նոր տրանսֆերների ձեռքբերման համար:

Գվարդիոլան ծրագրում է թիմ բերել «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնին, «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտին, ինչպես նաև 2 եզրային պաշտպանի՝ Դենի Ռոուզին և Քայլ Ուոլկերին («Տոտենհեմ»):

Եթե «քաղաքաբնակների» հարձակվող Սերխիո Ագուերոն որոշում կայացնի հեռանալ թիմից, ապա Գվարդիոլան կդիտարկի «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի տեղափոխության իրավունքները գնելու հնարավորությունը: