Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գվարդիոլա. «Իմ կարիերան կանոններից դուրս է. ես բացառիկ մարզիչ եմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ իր մարզչական կարիերայի ընթացքում երբեք չի մնացել առանց տիտղոսների, թեև մրցանակներ նվաճելու խոստումներից միշտ զերծ է մնացել:

«Այլ մարզիչները մրցաշրջանի արդյունքներով կարող են մնալ առանց տիտղոսների: Դա նորմալ իրավիճակ է համաշխարհային ֆուտբոլի համար: Կանոններից դուրս է իմ մարզչական կարիերան: Ներեցեք, բայց ես բացառիկ մարզիչ եմ:

Ակումբի սեփականատերը, նախագահը, մարզական տնօրենն են որոշում, թե ինչն է լավ «Սիթիի» ապագայի համար: Շատ բան կախված է արդյունքներից: Եթե մենք տիտղոսներ չնվաճենք, ապա ղեկավարությունը կորոշի իմ ճակատագիրը: Եթե արդյունքները գոհացնող չեն, նրանք մարզչին ասում են. «Ցտեսություն»:

Մարդիկ կարծում են՝ Պեպը եկել է և հեշտությամբ կարող է մրցանակներ նվաճել, բայց նրանք սխալվում են: Երբեք չեմ խոստացել, որ կհաղթենք մեկ կամ երկու, երեք տիտղոս: Դա չեմ ասել ո՛չ «Բարսելոնայում», ո՛չ այստեղ: Միշտ խոստացել եմ աշխատանք, բայց ոչ երբեք տիտղոսներ»,- ասել է Գվարդիոլան:

Իսպանացի մասնագետը «Բարսելոնայում» անցկացրած չորս տարիների ընթացքում նվաճել է 14 տիտղոս, իսկ «Բավարիան» մարզելու երեք տարիներին հաղթող է դարձել 7 մրցաշարերում:


«Մանչեսթեր Սիթին» հաղթանակի շնորհիվ շրջանցեց «Լիվերպուլին» ու բարձրացավ 3-րդ տեղ (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

Անգլիական թիմը մոտ է Դոնարումայի տրանսֆերը ձեռք բերելուն

Հարտը կվերադառնա Անգլիա

«Մանեսթեր Սիթին» հաղթեց «Լեսթերին» և բարձրացավ 3-րդ հորիզոնական(տեսանյութ)

Ամռանը «Մանչեսթեր Սիթիից» անվճար կարող է հեռանալ 7 ֆուտբոլիստ

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» միանում է «Սանդերլենդի» դարպասապահի համար պայքարին

Ագուերոն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Մոուրինյոն «Յունայթեդում» ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարին

Պեպ Գվարդիոլա. «Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա Եվրոպայի լիգայի հաղթող»

«Լեսթերը» ՉԼ-ին մասնակցությունից ավելի քիչ գումար է ստացել, քան ԱՊԼ-ից դուրս մնացած «Սանդերլենդը»

«Ման Սիթին» «կզոհաբերի» մեկ ֆուտբոլիստի Օբամեյանգի տրանսֆերը գնելու համար

«Ման Յունայթեդը», «Ման Սիթին» և «Բարսելոնան» առաջարկ են կատարել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի համար