Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գուտյերեսին դուր չի եկել Հեմիլթոնի ցույց տված միջնամատը (տեսանյութ)

«Հասի» ավտոարշավորդ Էստեբան Գուտյերեսը դժգոհ է այն բանից, որ Հունգարիայի Մեծ մրցանակի ժամանակ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն իրեն միջնամատ է ցույց տվել:

Բրիտանացին բարկացել է նրանից, որ Գուտյերեսը ճանապարհ չի տվել, իսկ մեքսիկացին պնդում է, որ դա անելու համար ավելի հարմար տարբերակ էր փնտրում:

«Ես նրան չեմ անտեսել: Ուղղակի իմ բոլիդի ետևից երկու «օդանավ» էր թռչում շատ բարձր արագությամբ: Ես կենտրոնացած էի իմ ելույթի վրա, սակայն միաժամանակ առավել հարմար ու անվտանգ տարբերակ էի փնտրում Հեմիլթոնին զիջելու համար:

Դա շատ անհարգալից ժեստ էր նրա կողմից: Ավելի վաղ խոսել եմ նրա հետ: Հեմիլթոնն աշխարհի չեմպիոն է, բայց դա նրան չի թույլատրում այսպիսի վարքագիծ դրսևորել. նա պարտավոր է հարգել բոլոր մրցակիցներին:

Ոչ ոք չի կարող ասել… Միգուցե ապագայում հենց ե՛ս նրա հետ պայքարեմ չեմպիոնական տիտղոսի համար: Նա պարտավոր է հարգանքով վերաբերվել»,- Motorsport-ը փոխանցում է Գուտյերեսի խոսքը:

Հիշեցնենք, որ Հունգարիայի Մեծ մրցանակի հաղթող դարձավ Լյուիս Հեմիլթոնը:


Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի երկրորդ ամենահարուստ մարզիկն է

Լյուիս Հեմիլթոնը՝ Չինաստանի Մեծ մրցանակի հաղթող

Նիկո Ռոսբերգն ավարտեց կարիերան «Ֆորմուլա-1»-ում

Նիկո Ռոսբերգը՝ աշխարհի չեմպիոն

Ռոսբերգը՝ Ճապոնիայի Մեծ մրցանակի հաղթող, «Մերսեդեսը»՝ թիմային գավաթակիր

Դանիել Ռիկարդոն՝ Մալայզիայի Մեծ մրցանակի հաղթող

Լյուիս Հեմիլթոնի նոր ընկերուհին՝ «Վագերաձի» մականունով (ֆոտոշարք)

Ֆելիպե Մասան ու Ջենսոն Բատոնը հեռանում են Ֆորմուլա 1-ից

Նիկո Ռոսբերգը՝ Բելգիայի Մեծ մրցանակի հաղթող

Լյուիս Հեմիլթոնը՝ Գերմանիայի Մեծ մրցանակի հաղթող

Հեմիլթոնը՝ Հունգարիայի Մեծ մրցանակի հաղթող

Apple ընկերությունը ցանկանում է գնել «Ֆորմուլա-1»-ը

Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակը՝ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով

Լյուիս Հեմիլթոնը՝ Ավստրիայի Մեծ մրցանակի հաղթող

Եվրոպայի Մեծ մրցանակ. Ռոսբերգը՝ հաղթող, Ֆետելը երկրորդն է, Հեմիլթոնը՝ հինգերորդը

Հեմիլթոնը՝ Մոնակոյի Մեծ մրցանակի հաղթող