Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գրիգոր-Սևակ Մխիթարյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված շախմատի Բրազիլիայի առաջնության 12 մասնակիցների թվում երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էր նաև Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: Ցավոք բրազիլահայ շախմատիստին չհաջողվեց նույնիսկ մրցանակակիր դառնալ: Մխիթարյանը 11 հնարավորից վաստակած 7,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Բրազիլահայ շախմատիստը տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն: Նա մինչև ավարտական տուրը դեռ պահպանում էր մրցանակակիր դառնալու հնարավորություն, սակայն 11-րդ տուրում ոչ-ոքի խաղաց աղյուսակը գլխավորող Էվերալդո Մացուուրայի հետ: Հենց վերջինս էլ 8,5 միավորով նվաճեց Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը՝ լրացուցիչ գործակիցներով առաջ անցնելով նույնպիսի արդյունքի հասած Ալեքսանդր Ֆիերից: