Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գրիգոր Գրիգորյանը և Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալներ են նվաճում ըմբշամարտի ԵԱ-ում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր Հայաստանը ներկայացնող մարզիկներից մրցագորգ դուրս եկան Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): Վերջիններս հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին և իրավունք ստացան սփոփիչ գոտեմարտեր անցկացնել:

Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտեց Աբդի Զուրնաջիի հետ և վաղաժամ հաղթանակ տարավ թուրք ըմբիշի նկատմամբ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հայաստանի մյուս պատվիրակ Գրիգոր Գրիգորյանը առավելության հասավ Հունաստանի դրոշի տակ հանդես եկող Կիրիլոս Բինենմպաունի նկատմամբ (9:3) ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: