Լրացուցիչ

Ընտրել լեզուն

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

Գերմանիայում ավարտվեց շախմատի GRENKE Chess Classic մրցաշարը, որում գերազանց հանդես եկավ Լևոն Արոնյանը՝ նվաճելով գլխավոր մրցանակը: Նա իր համար առաջին հորիզոնականն ապահովել էր մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ:

Ավարտական տուրում Լևոնը սևերով հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ և վաստակեց 5,5 միավոր: Արոնյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 4 հաղթանակ, 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Ուրախալի է, որ վերջապես Արոնյանը վերագտել է իր խաղը և այս տարի առաջին մրցաշարը շահեց:

 Բացի Արոնյանից, անպարտելի մնաց միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Վերջինս ոչ-ոքի խաղալով Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, 4 միավորով գրավեց 2-րդ տեղը:

Տուրի մյուս երկու պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտ ունեցան: Միավորը կիսեցին նաև Հոու Յիֆանն ու Արկադի Նայդիչը, Գեորգ Մայերն ու Մաթիաս Բլյուեբաումը:

4 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Ֆաբիանո Կարուանան: Հաջորդ տեղերը զբաղեցրին Հոու Յիֆանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Արկադի Նայդիչը՝ 3,5-ական միավոր, Գեորգ Մայերն ու Մաթիաս Բլյուեբաումը՝ 2-ական:


GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը