Լրացուցիչ

Ընտրել լեզուն

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Գերմանիայում ընթացող շախմատի GRENKE Chess Classic մրցաշարում հիանալի  հանդես եկող Լևոն Արոնյանը շարունակեց հաղթարշավը՝  6–րդ տուրում պարտության մատնելով Հոու Յիֆանին: Դա մրցաշարում Արոնյանի տոնած 4-րդ անընդմեջ հաղթանակն էր, որի շնորհիվ հայ գրոսմայստերը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը:

Ավարտական տուրից առաջ Արոնյանն անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ վաստակելով 5 միավոր: Նա 1,5 միավորով գերազանցում է իր մոտակա հետապնդողներին՝  Մագնուս Կառլսենին և Ֆաբիանո Կարուանային: Կառլսենը հաշտություն կնքեց Արկադի Նայդիչի հետ, Կարուանան էլ միավորը կիսեց Մաթիաս Բլյուեբաումի հետ պարտիայում: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Գեորգ Մայերի մրցավեճում:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարուանայի հետ: Արոնյանի համար այդ հանդիպման արդյունքն արդեն էական նշանակություն չունի:


GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Grand Chess Tour-ում Արոնյանի մեկնարկը կկայանա Լյովենում

Լևոն Արոնյանը վատթարացրել է ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ

Լևոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով

Ոչ-ոքիների համաճարակ Գրան Պրիի մրցաշարում

Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել

Արոնյանն իր օգտին 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանը կրկին հաշտություն կնքեց

Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը