Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գործակալ. «Ռեալը» կցանկանար գնել Օբամեյանգին, բայց ամբողջ խնդիրը Զիդանի մեջ է»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գործակալ Օսկար Դամիանին ընդգծել է, որ իր հաճախորդը կարող է իրականացնել երազանքը՝ հանդես գալով Մադրիդի «Ռեալում», սակայն դրան դեմ է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Օբամեյանգի ժամանակը «Բորուսիայում» մոտենում է ավարտին, և նա պետք է ընդունելի նոր մարտահրավեր: Նա իսկապես ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», բայց չեմ կարծում, թե ֆուտբոլիստի երազանքը կիրականանա այս ամռանը:

«Ռեալն» ունի գումարներ, և այդ ակումբը կցանկանար պայմանագիր կնքել Օբամեյանգի հետ, բայց ամբողջ խնդիրը Զիդանի մեջ է, ով համոզված չէ, որ իմ հաճախորդը չունի իր թիմին անհրաժեշտ այն բնավորությունը, որ կարողանա փոխարինել Բենզեմային: «Ռեալի» նոր հարձակվող պետք է խաղա Ռոնալդուի և Բեյլի կողքին, իսկ Զիդանը չի կարծում, որ Օբամեյանգը համապատասխանում է այդ դերին»,- ասել է Դամիանին:

«Բորուսիայի» հարձակվողն ավելի վաղ խոստովանել էր, որ վերջին ժամանակներս ավելի լրջորեն է մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին