Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Խորվաթական Սպլիտ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Գերծանր քաշայինների մրցմանը մրցահարթակ դուրս եկան Հայաստանի վերջին պատվիրակներ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Օլիմիպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժությունում վստահ բարձրացրեց 200 կգ և 205 կգ, իսկ 3-րդ մոտեցմանը իր կամքին ենթարկեց 211 կգ և սահմանեց իր անձնական ռեկորդը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալը:

Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը կարողացավ ֆիքսել 235 կգ,  սակայն 2 մոտեցումներում պարտվող դուրս եկավ 241 կգ կշռող ծանրաձողի հետ կռվում: Երկամարտի 446 արդյունքով Գոռը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 2-րդ փորձից գլխավերևում պահեց 190 կգ, սակայն չկարողացավ պոկել 195 կգ:

Հրում վարժությունում Ալեքսանյանը հրեց 240 կգ ծանրաձողը, այնուհետև բարձրացրեց 244 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 247 կգ ծանրաձողը և երկամարտի 434 երկամարտի ցուցանիշով նվաճեց բրոնզե մեդալ:

Ավելի վաղ 105 քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, իսկ կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Սոնա Պողոսյանը(75 կգ) և Տաթև Հակոբյանը (90 կգ):


Հայ ծանրորդները մեկնել են Ուկրաինա

Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յալյանը անհաջող է մեկնարկում

Հայտնի է՝ հայ ծանրորդներից ովքեր կմեկնեն Եվրոպայի առաջնությանը

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Երևանում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի չեմպիոնի ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

Պնախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է հայ մարզիկներին (ֆոտոշարք)

Գոռ Մինասյան. «Բարեգործություն չի, ստացել եմ այդ տունը իմ ցուցադրած արդյունքի համար»

Գոռ Մինասյան. «Ալեքսանյանին խանգարեց երկրպագուների վատ պահվածքը»

Գոռ Մինասյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (տեսանյութեր)

Ռիո-2016. Պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյանը 3-րդն է, Ռուբեն Ալեքսանյանը` 6-րդը

Ռիո-2016. Այսօր մրցահարթակ դուրս կգան Հայաստանի վերջին 2 ծանրորդները

Օգոստոսի 16. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Ալեքսեյ Լովչևը որակազրկվել է 4 տարով, Գոռ Մինասյանը կարող է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ ստանալ

Կեսգիշերից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականները կժամանեն Երևան

Փաշիկ Ալավերդյան. «Սրանից լավ չէր կարող լինել»

Գոռ Մինասյանը հերթական մեդալն է բերում Հայաստանին