Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գոռ Մալաքյան. «Պետք է քրտնաջան մարզվես, որպեսզի խաղադաշտում քեզ լավ զգաս»

«Ստալը» Թուրքիայի ուսումնամարզական հավաքի շրջանակներում ոչ-ոքի է ավարտել «Բոտևի» հետ ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, ով մասնակցել է երկրորդ խաղակեսին, կիսվել է տպավորություններով:

-Լավ հանդիպում էր, մրցակիցը բավական ուժեղ էր: Կարող էինք և՛ հաղթել, և՛ պարտվել: Մենք ունեինք առավելություն, ավելի շատ վտանգավոր պահեր, իսկ մրցակիցն էլ չիրացրեց 11-մետրանոց հարվածը:

Քո անձնական ելույթից գո՞հ ես:

-Ընդհանուր առմամբ, ոչ այդքան, քանի որ դեռ պատրաստ չեմ 100 տոկոսով: Բայց ես վստահ եմ, որ առաջնության մեկնարկին ամեն ինչ նորմալ կլինի, և լավ մարզավիճակ կհավաքեմ:

Թիմը ներկա պահին որքանո՞վ է պատրաստ առաջնության երկրորդ հատվածին:

-Առայժմ լիովին պատրաստ չենք: Հենց դրա համար էլ հիմա քրտնաջան աշխատում ենք, որպեսզի մրցաշրջանի մեկնարկին խնդիրներ չունենանք:

Նոր մարզչական շտաբի գալու հետ փոփոխություններն արդեն նկատելի՞ են:

-Այո: Թիմը գլխավորել է լավ և փորձառու մարզիչ, հասկանալի է, թե ինչ է պահանջում կոնկրետ ինձնից և, առհասարակ, թիմից: Նախապատրաստական փուլում արդեն նկատելի են փոփոխությունները:

Որքանո՞վ է դժվար հանդիպումներ անցկացնել ծանրաբեռնված մարզումների պայմաններում:

-Իհարկե, հավաքների ժամանակ դժվար է, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է, օրական 2 մարզում ենք անցկացնում: Դրանցից հետո խաղալը հեշտ չէ, բայց հավաքները հենց դրա համար էլ անհրաժեշտ են: Կարծում եմ՝ հավաքներից հետո լիովին պատրաստ կլինենք պաշտոնական հանդիպումներին:

Արձակուրդների ժամանակ հասցրի՞ր կարոտել ֆուտբոլը:

-Այո, մենք մեկ ամիս արձակուրդում էինք և, բնականաբար, կարոտել էինք մարզվելուն և խաղալուն:

Այս հատվածում ավելի հաճելի է մարզվե՞լը, թե՞ ընկերական հանդիպումներ անցկացնելը:

-Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստի, ինձ նույնպես ավելի հաճելի է խաղ անցկացնելը: Բայց պետք է քրտնաջան մարզվես, որպեսզի խաղադաշտում քեզ լավ զգաս:


Էդգար Մալաքյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ստալի» կազմում (տեսանյութ)

Էդգար Մալաքյան. ««Ստալում» ամեն ինչ կարգին է, և մենք որևէ դժգոհություն չունենք»

Մերոնք դրսում. Ի՞նչ է սպասվում հայ ֆուտբոլիստներին այս շաբաթ

Ռուսլան Կորյանը միացել է Հայաստանի հավաքականին

Գոռ Մալաքյանը Ուկրաինայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում է

«Ստալը» հաղթեց. Մալաքյան եղբայրները մասնակցեցին ամբողջ խաղին

Կադիմյանի ու Մալաքյանների թիմերը պարտություն են կրել

«Ստալ» 3-3 «Շախտյոր». Էդգար Մալաքյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Մ21. Հայաստան 1-3 Դանիա

Գոռ Մալաքյան. «Ամեն ինչ պատրաստ եմ անել, որ արդարացնեմ սպասելիքները»

«Ստալը» հաղթանակ տարավ. Մալաքյան եղբայրները մեկնարկային կազմում էին

Վան Դեր Մեյեր. «Մալաքյան եղբայրները իսկական բացահայտում են»

Մալաքյան եղբայրները առաջին հանդիպումն են անցկացրել Ուկրաինայի առաջնությունում