Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գոռ Մալաքյան. «Ամեն ինչ պատրաստ եմ անել, որ արդարացնեմ սպասելիքները»

Gor Malakyan, Armenian national team

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը այսօր կայացած բաց մարզումից հետո պատասխանել է Vivaro News-ի հարցերին։

— Շնորհավորում ենք հիմնական հավաքական հրավիրվելու կապակցությամբ։ Ի՞նչ է ֆուտբոլիստի համար նշանակում հավաքականի հրավեր ստանալը։
— Ինչպես գիտեք, առաջին անգամ եմ հրավիրվել ազգային հավաքական, ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ։ Ամեն ինչ պատրաստ եմ անել մարզիչների սպասելիքները արդարացնելու համար։

— Այսօրվա մարզման ժամանակ մարզվում էիք հիմնական կազմի ֆուտբոլիստներից բաղկացած խմբում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Բելառուսի հետ խաղը սկսելու եք մեկնարկային կազմում։
— Դա դեռ պարզ չի, քանի որ մարզիչը միայն խաղից առաջ է որոշում կազմը, ու հենց այդ ժամանակ էլ մենք իմանում ենք այդ մասին։ Հիմա չգիտեմ՝ կլինե՞մ մեկնարկային կազմում, թե՞ ոչ։

— Իսկ ի՞նչ մարզավիճակում եք մոտնում այս խաղին։
— Լավ մարզավիճակում եմ։ «Ստալում» հանդես եմ գալիս հիմնական կազմում, մասնակցել եմ բոլոր հանդիպումներին ու լավ մարզավիճակում եմ գտնվում։

— Իր վերջին հարցազրույցներից մեկում «Ստալի» մարզիչ Վան դեր Մեյերը նշել էր, որ հաճելիորեն զարմացած է թե Ձեր, թե [Մալաքյան] Էդգարի խաղով։ Ի՞նչ եք ցույց տվել խաղերի ու մարզումների ժամանակ, որ այսպես տպավորել եք նրան։
— Դե արտառոց ոչ մի բան չենք արել (ծիծաղում է – խմբ.)։ Արել ենք այն, ինչին սովորել ենք, խաղացել ենք ֆուտբոլ, արել ենք դա մեր հնարավորությունների չափով, մարզչի հրահանգները կատարել ենք, ինչի շնորհիվ էլ նա գոհ է մնացել մեզանից։

— Այսօր Վարուժան Սուքիասյանի հետ աշխատանքի առաջին օրն էր։ Ինչպիսի՞ տպավորություններ ունեք մարզումից։
— Նորմալ, տպավորությունները դրական են, ու հույս ունեմ, որ մինչև վերջ էլ այսպես կշարունակվի։


Էդգար Մալաքյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ստալի» կազմում (տեսանյութ)

Էդգար Մալաքյան. ««Ստալում» ամեն ինչ կարգին է, և մենք որևէ դժգոհություն չունենք»

Գոռ Մալաքյան. «Պետք է քրտնաջան մարզվես, որպեսզի խաղադաշտում քեզ լավ զգաս»

Մերոնք դրսում. Ի՞նչ է սպասվում հայ ֆուտբոլիստներին այս շաբաթ

Ռուսլան Կորյանը միացել է Հայաստանի հավաքականին

Գոռ Մալաքյանը Ուկրաինայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում է

«Ստալը» հաղթեց. Մալաքյան եղբայրները մասնակցեցին ամբողջ խաղին

Կադիմյանի ու Մալաքյանների թիմերը պարտություն են կրել

«Ստալ» 3-3 «Շախտյոր». Էդգար Մալաքյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Մ21. Հայաստան 1-3 Դանիա

«Ստալը» հաղթանակ տարավ. Մալաքյան եղբայրները մեկնարկային կազմում էին

Վան Դեր Մեյեր. «Մալաքյան եղբայրները իսկական բացահայտում են»

Մալաքյան եղբայրները առաջին հանդիպումն են անցկացրել Ուկրաինայի առաջնությունում