Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գոլ ավելի քան 30 մետրից պերուական «Էլ Կլասիկոյում» (տեսանյութ)

Կիրակի օրը կայացել է Պերուի «Էլ Կլասիկոն»՝ «Ունիվերսիտարիո Դեպորտեսն» ընդդեմ Մաուրո Գևգեոզյանի նախկին ակումբի՝ «Ալիանսա Լիմայի»։ 4-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Արքիմեդես Ֆիգուերան բացել է հաշիվը հեռահար ֆանտաստիկ հարվածով, իսկ հետագայում խաղընկերները ավելացրել են ևս 2 գոլ և ջախջախել մրցակցին։