Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գիգզին դուր չի եկել «Յունայթեդի» ֆուտբոլիստների պահվածքը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզին դուր չի եկել այն, որ մանկունյանցիները «Չելսիին» խոշոր հաշվով պարտվելուց հետո մարզաշապիկներ են փոխանակել մրցակցի ֆուտբոլիստների հետ:

«Յուրաքանչյուր թիմ կարող է պարտվել, բայց երբ ձեզ ջարդուփշուր են անում, պետք չէ մարզաշապիկ փոխանակել: Եթե ուզում եք, կարող եք ինձ հետամնաց համարել:

Երբ ձեզ ջախջախում են 4-0 հաշվով, պետք է շնորհավորել մրցակցին, շնորհակալություն հայտնել երկրպագուներին ու լքել խաղադաշտը: Հիմարություն է մարզաշապիկ փոխանակել մրցակցի ֆուտբոլիստների հետ ու ժպտալ նրանց դեմքին այն ժամանակ, երբ ուղիղ րոպեներ առաջ նրանք ջախջախում էին ձեզ»,- ասել է Գիգզը:

5