Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գևորգ Պողոսյան. 300 խաղ պաշտոնական մրցումներում

Առաջնության 12-րդ տուրում «Գանձասար Կապանի» հետ մրցավեճում «Արարատի» փորձառու պաշտպան Գևորգ Պողոսյանը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 300-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց «300-ի ակումբում»՝ դառնալով 57-րդ անդամը:

Հիշեցնենք, որ այդ ակումբում հաշվի են առնվում ՀՀ առաջնությունների բարձրագույն խմբում (Ա), Հայաստանի գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականների կազմում, ինչպես նաև ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում անցկացրած հանդիպումները:

Գևորգ Պողոսյանը բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան սկսել է 2004թ. «Միկայում»: Հետաքրքիր է, որ նա նորամուտը նշել է հուլիսի 1-ին իր ներկայիս թիմի՝ «Արարատի» հետ կայացած խաղում՝ 87-րդ րոպեին փոխարինելով դուբլի հեղինակ դարձած Դավիթ Գրիգորյանին: Դա այդ մրցաշրջանում 18-ամյա պատանու միակ խաղն էր բարձրագույն խմբում:

Բանակում ծառայելուց հետո Գևորգը վերադարձավ հարազատ ակումբ՝ հետագա տարիներին դառնալով թիմի հիմնական կազմի խաղացողներից մեկը: Նա «Միկայում» հանդես եկավ մինչև 2014/15թթ. առաջնությունը ներառյալ՝ թիմի կազմում բարձրագույն խմբում անցկացնելով 202 խաղ: Այդ ցուցանիշով նա «Միկայի» ֆուտբոլիստներից զիջում է միայն բրազիլացի Ալեքս դա Սիլվային, ով մասնակցել է 230 խաղի: Գևորգ Պողոսյանը նաև ՀՀ առաջնությունների ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» անդամ է:

Մրցաշրջանի ավարտից հետո Գևորգ Պողոսյանն էլ իր մի շարք թիմակիցների հետ լքեց «Միկան»՝ ընդունելով «Ալաշկերտի» հրավերը: Անցած մրցաշրջանը փորձառու ֆուտբոլիստի ֆուտբոլային կարիերայում առայժմ ամենահաջողն էր: Գևորգ Պողոսյանն ալաշկերտցիների կազմում նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Պողոսյանն «Արարատի» հիմնական կազմի ֆուտբոլիստներից  միակն է, որ մասնակցել է թիմի պաշտոնական բոլոր 14 հանդիպումներին (12-ն՝ առաջնությունում, 2-ը՝ ՀՀ գավաթի մրցաշարում):

VivaroNews.am-ը ներկայացնում է «300-ի ակումբի» առաջին տասնյակի, ինչպես նաև ակումբի գործող ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 605
2.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
3.Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
4.Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 452
5.Կարեն Ալեքսանյան 324 52 4 21 25 15 10 451
6.Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
7.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
8.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 431
9.Սամվել Մելքոնյան 280 58 1 17 29 16 6 407
10.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 403
11.Գևորգ Կասպարով 292 45 4 20 29 2 10 402
12.Նորայր Գրիգորյան 319 42 1 4 366
13.Արարատ Առաքելյան 235 48 2 17 33 13 6 354
14.Արմեն Պետրոսյան 286 48 11 4 349
15.Արսեն Բալաբեկյան 265 39 4 11 1 10 2 332
16.Վահագն Մինասյան 236 42 2 15 13 2 3 313
17.Հրայր Մկոյան 203 34 12 40 7 7 303
18.Գևորգ Պողոսյան 231 49 16 4 300

 

 

 

 


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը