Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գևորգ Կասպարովը ՉԼ-ի ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում

Gevorg Kasparov

Մասնակցելով «Սանտա Կոլոմայի» հետ կայացած հանդիպումներին, «Ալաշկերտի» փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովն ընդգրկվեց Չեմպիոնների լիգայում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում: Անդորրայի չեմպիոնի հետ պատասխան խաղում Կասպարովը, ով հուլիսի 25-ին կնշի իր 36-ամյակը, 35 տարեկան 346 օրական էր: Ավելի տարեց տարիքում Չեմպիոնների լիգայի հանդիպումներին մասնակցել են միայն Սարգիս Հովսեփյանն ու դարպասապահ Արմեն Ավագյանը:

Գևորգ Կասպարովը 3-րդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Հեղինակավոր այդ մրցաշարում նրա նորամուտը տեղի է ունեցել 10 տարի առաջ՝  2006թ. հուլիսի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած «Փյունիկ» – «Շերիֆ» խաղում: Նորամուտը հաջող անցավ: Կասպարովն անառիկ պահեց դարպասը, որի շնորհիվ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Պատասխան խաղում  Մոլդովայի չեմպիոնին հաջողվեց 2 անգամ գրավել Կասպարովի պաշտպանած դարպասը ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում Կասպարովը կրկին պաշտպանեց «Փյունիկի» դարպասը: Այդ ժամանակ փորձառու դարպասապահը հանդես էր գալիս Իրանում և «Փյունիկը» կազմն ուժեղացնելու նպատակով թիմում հայտավորել էր Կասպարովին: Վերջինս իրեն հիանալի դրսևորեց՝ հուսալի խաղով նպաստելով իռլանդական «Դերի Սիթիի» արգելքը հաղթահարելուն: Երկու հանդիպումներում էլ Կասպարովը դարպասն անառիկ պահեց:

Որակավորման 2-րդ փուլում Երևանում Դոնեցկի «Շախտյորի» հետ կայացած խաղում էլ Կասպարովն անխոցելի էր: Ցավոք, 44-րդ րոպեին նա ուսի ծանր վնասվածք ստացավ ու ստիպված էր լքել խաղադաշտը: Նրան փոխարինած Իգնասիո Բորդադն անմիջապես գոլ բաց թողեց: 2-րդ խաղակեսի սկզբում էլ հյուրերը գրավեցին «Փյունիկի» դարպասը ու 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին:

«Սանտա Կոլոմայի» հետ պատասխան հանդիպումը Կասպարովի համար 18-րդն էր եվրոգավաթների մրցաշարերում: Նա իր առաջին հանդիպումներն անցկացրել է Երևանի «Զվարթնոցի» կազմում՝ մասնակցելով Սլովենիայի «Պրիմորիեի» հետ 2002/03թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումներին:

Եվրոգավաթների մրցաշարերում Կասպարովը պաշտպանել է հայկական 4 թիմերի դարպասները: Առավել հաճախ՝ 6 անգամ նա հանդես է եկել «Ալաշկերտում», 5-ական խաղ է անցկացրել «Միկայում» և «Փյունիկում», 2 խաղում էլ պաշտպանել է «Զվարթնոցի» դարպասը:

Եվրոգավաթների մրցաշարերում Գևորգ Կասպարովը 8 անգամ դարպասն անառիկ է պահել, ինչը լավագույն արդյունքն է դարպասապահների մեջ: Չեմպիոնների լիգայի մրցաշարում անցկացրած 7 հանդիպումներից 6-ում Կասպարովը գոլ բաց չի թողել, ինչը ևս ռեկորդային արդյունք է:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է Չեմպիոնների լիգայի մրցաշարերում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՏԱՐԻՔԸ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ
1.Սարգիս Հովսեփյան 38 տ. 259 օր. 19.07.2011 «Վիկտորիա» – «Փյունիկ»՝ 5:1
2.Արմեն Ավագյան 37 տ. 44 օր. 21.07.1999 «Ցեմենտ» – «Ժալգիրիս»՝ 0:3
3.Գևորգ Կասպարով 35 տ. 346 օր. 05.07.2016 «Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա»՝ 3:0
4.Տիգրան Դավթյան 35 տ. 17 օր. 24.07.2013 «Պարտիզան» – «Շիրակ»՝ 0:0
5.Երվանդ Սուքիասյան 34 տ. 172 օր. 11.07.2001 «Արաքս» – «Շերիֆ»՝ 0:1
6.Արսեն Ավետիսյան 33 տ. 296 օր. 31.07.2007 «Փյունիկ» – «Շախտյոր»՝ 0:2
7.Համլետ Մխիթարյան 33 տ. 249 օր. 31.07.2007 «Փյունիկ» – «Շախտյոր»՝ 0:2
8.Կարեն Ալեքսանյան 33 տ. 37 օր. 24.07.2013 «Պարտիզան» – «Շիրակ»՝ 0:0
9.Վահան Արզումանյան 33 տ. 33 օր. 21.07.1999 «Ցեմենտ» – «Ժալգիրիս»՝ 0:3
10.Անդրանիկ Բարիկյան 32 տ. 316 օր. 24.07.2013 «Պարտիզան» – «Շիրակ»՝ 0:0

 


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»