Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գևորգ Կասպարովը՝ ՀՀ առաջնությունների ամենատարեց դարպասապահների հնգյակում

Ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստ Գևորգ Կասպարովը Հայաստանի առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահների հնգյակում է: «Փյունիկի» հետ մրցավեճում Կասպարովը 36 տարեկան 292 օրական էր: Նա բարձրագույն խմբում 296-րդ հանդիպումն անցկացրեց, ինչը ռեկորդային արդյունք է հայկական ֆուտբոլում դարպասապահների շրջանում:

Հարկ է նշել, որ Գևորգ Կասպարովն ընդգրկված է նաև բարձրագույն խմբում ամենաերիտասարդ տարիքում նորամուտը նշած դարպասապահների լավագույն տասնյակում: Նա իր առաջին հանդիպումը բարձրագույն խմբում անցկացրել է 17 տարեկան 18 օրականում՝ 1997թ. օգոստոսի 12-ին «Երևանի» հետ առաջնության մեկնարկային խաղում պաշտպանելով Արտաշատի «Դվինի» դարպասը:

Հետագա տարիներին Գևորգ Կասպարովը հանդես է եկել «Ղարաբաղում» (1999թ.), «Զվարթնոցում» (2000-2002թթ.), «Միկայում» (2004, 2010-2014/15թթ.), «Փյունիկում» (2005-2006թթ.) և «Ուլիսում» (2008-2009թթ.): 2015/16թթ. մրցաշրջանից նա պաշտպանում է «Ալաշկերտի» դարպասը, որի կազմում նախորդ տարի արժանացել է Հայաստանի չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսներին:

Բարձրագույն խմբում փորձառու դարպասապահը 18-րդ մրցաշրջանն է անցկացնում, ինչը ևս ռեկորդային է ՀՀ առաջնություններում հանդես եկած դարպասապահների մեջ: Ընդ որում այդ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել, եթե 2003 և 2007թթ. Կասպարովն ընդհանրապես չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Իրանում:

fhjfjfgj

Կասպարովից հետո ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի են ընկել Ռայմոնդ Զադուրյանն ու Էդիկ Երիցյանը, որոնք 17-ական մրցաշրջան պաշտպանել են բարձրագույն խմբի թիմերի դարպասը: Եթե Զադուրյանը բարձրագույն խմբում պաշտպանել է միայն Գյումրիի «Շիրակի» դարպասը, ապա Երիցյանը հանդես է եկել 10 թիմերի կազմում:

ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահների ցանկը գլխավորում է Ռոբերտ Պալյանը: Նա հանդես է եկել 1992թ. ՀՀ անդրանիկ առաջնությունում՝ պաշտպանելով Երևանի «Կանազի» դարպասը: Ինչպես հայտնի է, մինչև Հայաստանի ազգային առաջնությունների անցկացումը հայկական մի շարք թիմեր, որոնց թվում էր նաև Երևանի ալյումինի գործարանի «Կանազը», հանդես էին գալիս հանրապետության առաջնությունում:

 Եվ հենց այդ մրցումներում Պալյանը երկար տարիներ պաշտպանել է թիմի դարպասը: Բնականաբար, նա ֆուտբոլասերների լայն շրջանակներին ծանոթ չէր: ՀՄՄ-ՖԻՄԱ-ի հետ առաջնության ավարտական խաղը վերջինն էր նաև Ռոբերտ Պալյանի ֆուտբոլային կարիերայում:

Իսկ ահա ցանկում երկրորդ հորիզոնականում գտնվող Սլավա Սուքիասյանը բավական հանրաճանաչ է: Ավագ սերնդի ֆուտբոլասերները նրան ճանաչում են դեռևս «Արարատում» և «Կոտայքում» ԽՍՀՄ առաջնություններում ունեցած ելույթներից: ՀՀ առաջնություններում նա հանդես է եկել ընդմիջումներով՝  անցկացնելով ընդամենը 6 մրցաշրջան (1992, 1993, 1995/96, 1996/97, 2001, 2005թթ.): Սուքիասյանն իր ելույթներն ավարտել է 2005թ. Երևանի «Լեռնագործում»:

Vivaronews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահների տասնյակը:

Դարպասապահներ Տարիք Վերջին խաղը
1.Ռոբերտ Պալյան 40 տարեկան 94 օրական 04.11.1992 ՀՄՄ-ՖԻՄԱ՝ 2:1
2.Սլավա Սուքիասյան 40 տարեկան 38 օրական 15.09.2005 «Շիրակ»՝ 1:0
3.Ռայմոնդ Զադուրյան 37 տարեկան 106 օրական 31.08.2008 «Արարատ»՝ 1:2
4.Արմեն Ավագյան 37 տարեկան 25 օրական 02.07.1999 «Ցեմենտ»՝ 0:3
5.Գևորգ Կասպարով 36 տարեկան 292 օրական 13.05.2017 «Փյունիկ»՝ 3:3
6.Վահան Շմավոնյան 36 տարեկան 268 օրական 09.11.2006 «Բանանց»՝ 0:7
7.Էդիկ Երիցյան 36 տարեկան 213 օրական 26.10.2007 «Փյունիկ»՝ 0:0
8.Սոսո Գրիշիկաշվիլի 36 տարեկան 176 օրական 19.06.2010 «Գանձասար»՝ 1:1
9.Իվան Գրիգորյան 36 տարեկան 67 օրական 10.06.1997 «Արարատ»՝ 1:3
10.Էդուարդ Դանիելյան 36 տարեկան 19 օրական 23.06.1999 «Զվարթնոց»` 2:1

Աշոտ Հայրապետյան


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»