Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գևորգ Կասպարով. 400 խաղ պաշտոնական մրցումներում

Սուպերգավաթի 19-րդ խաղարկության իսկական հերոսը դարձած «Ալաշկերտի» 36-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովի համար «Բանանցի» հետ այդ հիշարժան հանդիպումը հայկական ակումբներում և ՀՀ ազգային ու երիտասարդական հավաքականներում անցկացրած հոբելյանական՝ 400-րդ խաղն էր պաշտոնական մրցումներում: Դրանցից 290-ը Կասպարովն անցկացրել է ՀՀ առաջնությունների բարձրագույն խմբում (Ա), 45-ը Հայաստանի գավաթի (Գ), 4-ը՝ Սուպերգավաթի (Ս), 20-ը՝ եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, 29-ը ՀՀ ազգային (ԱՀ), 2-ը՝ երիտասարդական (ԵՀ) հավաքականների կազմում,10-ը՝ ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում:

Գևորգ Կասպարովը պաշտոնական մրցումներում 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 11-րդ ֆուտբոլիստն է: Հայկական ֆուտբոլում նման ցուցանիշի հասնելն իրոք դժվար է: Դրա համար ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է կայուն ելույթներ ունենա և զերծ մնա լուրջ վնասվածքներից: Դա Կասպարովին հաջողվել է: Այս ցուցանիշին հասնելու համար փորձառու դարպասապահին 19 տարի պահանջվեց: Ճիշտ է, Կասպարովն ավելի շուտ կարող էր հատել 400 խաղի սահմանագիծը, եթե որոշ ժամանակ չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Իրանում:

Գևորգ Կասպարովը բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան սկսել է 1997թ.՝ պաշտպանելով Արտաշատի «Դվինի» դարպասը: Հետագա տարիներին նա հանդես է եկել «Ղարաբաղում» (1999թ.), «Զվարթնոցում» (2000-2002թթ.), «Միկայում» (2004, 2010-2014/15թթ.), «Փյունիկում» (2005-2006թթ.) և «Ուլիսում» (2008-2009թթ.): 2015/16թթ. մրցաշրջանից Կասպարովը պաշտպանում է «Ալաշկերտի» դարպասը:

VivaroNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 605
2.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
3.Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
4.Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 452
5.Կարեն Ալեքսանյան 321 52 4 21 25 15 10 448
6.Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
7.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
8.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 431
9.Սամվել Մելքոնյան 279 57 1 17 29 16 6 405
10.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 403
11.Գևորգ Կասպարով 290 45 4 20 29 2 10 400

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»