Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գևորգ Դավթյանը՝ ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Օլիմիպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ծանրամարտի պատանիների ընտրանին համալրել ևս մեկ մասնագետով, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Պատանիների հավաքականի ծանրորդները նախապատրաստվելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Նրանք պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշեր ձեռք բերելու լավ հնարավորություն ունեն:

Առաջարկություն եղավ ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ նշանակել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գևորգ Դավթյանին:

Առաջարկը հենց տեղում արժանացավ ներկաների հավանությանը, որից հետո Հրաչյա Ռոստոմյանը ևս տվեց իր համաձայնությունը: