Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գերմանիան և Թուրքիան կպայքարեն ԵՎՐՈ-2024-ի անցկացման համար

Ինչպես և ակնկալվում էր, 2 երկիր կպայքարի 2024 թվականի Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքի ձեռքբերման համար: Այդ երկրներն են՝ Գերմանիան և Թուրքիան:

Վերոնշյալ երկրները նախապես հայտ են ներկայացրել մրցաշարը հյուրընկալելու համար, իսկ այլ թեկնածուներ չեն գտնվել, և երեկ երեկոյան ավարտվել է հայտերի ներկայացման վերջնաժամկետը:

ՈՒԵՖԱ-ն մարտի 10-ին կհայտարարի հայտ ներկայացրած երկրների վերջնական ցանկը: Իսկ ֆուտբոլային աշխարհը հաղթողի անունը կիմանա 2018 թվականի սեպտեմբերին:

Նշենք՝ նախկինում Թուրքիան փորձել էր ընդունել 2008, 2012 և 2016թ. Եվրոպայի առաջնությունները, սակայն նրանց նախաձեռնությունները հաջողությամբ չէին պսակվել: