Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գեղասահքի ԱԱ. Հայրապետյանը չի կարողանում հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Ֆինլանդիայում շարունակում է ընթանալ գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնող 4 գեղասահորդներից այսօր սառույց դուրս եկավ Սլավիկ Հայրապետյանը: Մենասահորդների մրցմանը հայ մարզիկը գրանցեց 57.14 ցուցանիշը և չկարողացավ անցնել եզրափակիչ:

Մարտի 31-ին Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի եզրափակչում կփորձի բարելավել որակավորման փուլում գրանցած արդյունքը և ընդգրկվել 20 լավագույնների մեջ: Այդ պարագայում հայ գեղասահորդուհին կնվաճի 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմիպիական խաղերի ուղեգիր:

Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը նույն օրը ելույթ կունենան  պարտադիր ծրագրում: