Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնի 4 գեղասահորդ

Մարտի 29-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կմեկնարկի Աշխարհի առաջնությունը:

Այս մրցաշարին տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը իրենց ուժերը կփորձեն պարային զույգերի մրցմանը, իսկ Անաստասիա Գալուստյանը հանդես կգա կանանց պայքարում:

«Աշխարհի առաջնությունն առաջին որակավորման մրցումն է՝ Կորեայի Օլիմպիական խաղերից առաջ: Այդ մրցաշարին շատ լուրջ եմ մոտենում և գիտակցում եմ, որ պետք է քամեմ վերջին ուժերս:

Կարծում եմ, որ հիմա յուրաքանչյուր մարզիկ էլ պայքարում է Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Չէ՞ որ գրեթե մի տարի է մնացել»,-ասաց Անաստասիա Գալուստյանը Vivaronews-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք՝ Աշխարհի առաջնությանը մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական վարկանիշի համար, իսկ  դրա համար անհրաժեշտ է ընդգրկվել 20 լավագույնների մեջ:


Գեղասահքի ԱԱ. Անաստասիա Գալուստյանը չի կարողանում Օլիմիպիական ուղեգիր նվաճել(տեսանյութ)

Գեղասահքի ԱԱ. Հայրապետյանը չի կարողանում հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Գեղասահքի ԱԱ. Անաստասիա Գալուստյանը եզրափակչում է

Սլավիկ Հայրապետյանը 3-րդն է Սոֆիայի մրցաշարում

Սլավիկ Հայրապետյանի ելույթը ազատ ծրագրում (տեսանյութ)

Mentor Torun Cup 2017. Անաստասիայի Գալուստյանը կարճ ծրագրում զբաղեցրել է առաջին հորիզոնականը (տեսանյութ)

Անաստասիա Գալուստյանն զբաղեցրեց 24-րդ տեղը գեղասահքի աշխարհի առաջնությունում

Հայ գեղասահորդները անհաջող են մեկնարկել Աշխարհի առաջնությունում

Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի

Կարապետյան-Սենեկալ զույգը Բավարիայում երկրորդ տեղն է գրավել