Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գեղասահքի ԱԱ. Հայաստանը կներկայացնի 4 գեղասահորդ

Մարտի 29-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կմեկնարկի Աշխարհի առաջնությունը:

Այս մրցաշարին տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը իրենց ուժերը կփորձեն պարային զույգերի մրցմանը, իսկ Անաստասիա Գալուստյանը հանդես կգա կանանց պայքարում:

«Աշխարհի առաջնությունն առաջին որակավորման մրցումն է՝ Կորեայի Օլիմպիական խաղերից առաջ: Այդ մրցաշարին շատ լուրջ եմ մոտենում և գիտակցում եմ, որ պետք է քամեմ վերջին ուժերս:

Կարծում եմ, որ հիմա յուրաքանչյուր մարզիկ էլ պայքարում է Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Չէ՞ որ գրեթե մի տարի է մնացել»,-ասաց Անաստասիա Գալուստյանը Vivaronews-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք՝ Աշխարհի առաջնությանը մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական վարկանիշի համար, իսկ  դրա համար անհրաժեշտ է ընդգրկվել 20 լավագույնների մեջ: