Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գեղասահքի ԱԱ. Անաստասիա Գալուստյանը եզրափակչում է

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Վարկանշային այս մրցաշարում սառույցն առաջինը տրամադրվել է մենասահորդուհիներին: 37 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Անաստասիա Գալուստյանը:

Հայ գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակել է 55.20 միավոր և նվաճել եզրափակչի ուղեգիր, որում մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնները:

Մարտի 30-ին տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնելու է Սլավիկ Հայրապետյանը, իսկ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը իրենց ուժերը փորձելու են մարտի 31-ին պարային զույգերի մրցման պարտադիր ծրագրում:

Հավելենք՝  աշխարհի առաջնությանը մեր մարզիկները պայքարում են Հարավային Կորեայի Փխենյան քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար, իսկ դրա համար նրանց առջև խնդիր է դրված ընդգրկվել 20 լավագույնների մեջ: