Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գեղասահքի ԱԱ. Անաստասիա Գալուստյանը չի կարողանում Օլիմիպիական ուղեգիր նվաճել(տեսանյութ)

Հելսինկիում ընթացող մեծահասակների  գեղասահքի աշխարհի առաջնությանը այսօր կայացան պարային զույգերի որակավորման մրցումը և կանանց մենասահքի եզրափակիչ փուլը:

Երեսուն զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալ զույգը կարճ ծրագրում վաստակեց 51.39 միավոր, տեղ չզբաղեցրեց 20 լավագույնների մեջ և եզրափակիչ չանցավ:

Մենասահորդների մրցման եզրափակիչ փուլում հայ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը հանդես եկավ կամավոր ծրագրում: Հայ մարզուհին հավաքեց 153,47 միավոր և հանգրվանեց 23-րդ հորիզոնականում:

Իսկ առաջնության չեմպիոնի կոչումին արժանացավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից 17-ամյա Եվեգենյա Մեդվեդևա Բաբասյանը:

Ավելացնենք՝ աշխարհի առաջնությանը մեր մարզիկները պայքարում էին Հարավային Կորեայի Փխենյան քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հայ գեղասահորդների առաջ խնդիր էր դրված ընդգրկվել 20 լավագույնների մեջ, բայց թեժ մրցակցության պայմաններում նրանց չհաջողվեց կատարել այդ առաջադրանքը:

Այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ սա հայ մարզիկների վերջին հնարավորությունը չէր: Օլիմիպիական ուղեգրեր կխաղարկվեն նաև  Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում սեպտեմբերին կայանալիք մրցաշարի ընթացքում:

17499241_643801922411087_5530839202416000506_n 17553602_643987435725869_7997399853635446774_n 17620144_643811529076793_2268714802011738225_o C8Qf27sVoAA7fle C8Qgq7rUMAAqhSp C8Qhj6WU0AAVMs9