Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գարի Նեյվիլ. «Մխիթարյանը լավագույնն էր. Նրա գոլը առանցքային ստավեց»

«Մանչեսթեր Յունայթեդի»  և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նեյվիլը մեկնաբանել է «Կարմիր սատանաների» գեղեցիկ հաղթանակը «Լեսթերի» նկատմամբ:

«Այսօր «ՄՅՈՒ»-ն սկսեց հանդիպումը 4-4-2 սխեմայով, որը թիմին չի համապատասխանում: Մանկունիանցիների մոտ չէր ստացվում կապել կիսապաշտպանության գիծը և հարձակումը միասին: Սակայն հետո Մոուրինյոն Մխիթարյանին տեղափոխեց «10» համարի դիրք, որը ամեն ինչ փոխեց: Հենրիխը դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա գոլը առանցքային ստացվեց»,- ասել է Նեյվիլը: