Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գարեթ Բեյլ. «Ինձ կարմիր քարտ ցույց տալն արդարացի չէր» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալն» ակումբի երկրպագուներից ներողություն է խնդրել «Լաս-Պալմասի» հետ մրցավեճում կարմիր քարտ ստանալու համար (3-3):

Ուելսցին խաղադաշտից հեռացվել էր երկրորդ խաղակեսի մեկնարկում, ինչից հետո Զինեդին Զիդանի թիմը 2 գնդակ էր բաց թողել և միայն խաղավերջում խուսափել պարտությունից:

«Չեմ կարծում, թե արժանի էի կարմիր քարտ ստանալուն: Դեղին քարտ ստացա խախտման համար, այնուհետև ինձ հրեցին, իսկ ես պատասխանեցի նույնկերպ: Ցանկանում եմ ներողություն խնդրել թիմակիցներից և երկրպագուներից: Եզրակացություններ կանեմ իմ սխալներից:

Մեզ դժվարին հանդիպում է սպասվում «Էյբարի» դեմ, իսկ ևս 2 օրից Չեմպիոնների լիգայում մրցելու ենք «Նապոլիի» հետ: Հարկավոր է կռիվ տալ ցանկացած մրցավեճում»,- ասել է ուելսցին:


Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Զինեդին Զիդանը մանրամասներ է հայտնել Գարեթ Բեյլի ապաքինումից

The Independent. Գարեթ Բեյլն առավել քան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Գարեթ Բեյլ. «Ռեալը» Չեմպիոնների լիգայում դեռ չի բացահայտել իր բոլոր խաղաքարտերը»

«Ռեալի» առաջիկա հանդիպումը բաց կթողնի 3 առանցքային ֆուտբոլիստ

«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկոյի» դեմ խաղի համար

Հայտնի է Գարեթ Բեյլի վերականգնման ժամկետը

«Ռեալի» ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին

«Ռեալի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

Գարեթ Բեյլը չի մասնակցելու «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը

Ռոնալդուի և թիմակիցների միջև կոնֆլիկտ է հասունանում

Զիդանը հաստատել է, որ «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի առաջիկա հանդիպումը

«Ռեալի» առաջատարներից մեկը չի մասնակցել ընդհանուր խմբի մարզմանը

Թոփ 10. Ամենախոշոր հրաժարագինը ունեցող ֆուտբոլիստները

«Ռեալի» առանցքային 3 ֆուտբոլիստ բաց կթողնի «Լեգանեսի» հետ խաղը