Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Գանձասար-Կապանը» հաղթեց «Ալաշկերտին» և միավորներով հավասարվեց նրան (տեսանյութ)

Վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 21-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցել է «Գանձասար-Կապանի» հետ:

Կապանյան թիմը հաղթանակ է տոնել 2-1 հաշվով: 44-րդ րոպեին հաշիվը բացել է Գեղամ Հարությունյանը: 62-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո անդրադարձի օգնությամբ հաշիվը հավասարեցրել է Դանիել Ստոյկովիչը: 70-րդ րոպեին անհատական գեղեցիկ անցումից հետո Աշոտ Բարսեղյանի թիմին հաղթանակ է պարգևել Վալմերսոն Գարսիան:

«Գանձասար-Կապանն» այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցել է 39 միավոր և հավասարվել առաջին տեղում ընթացող «Ալաշկերտին»: «Շիրակն» իր ակտիվում գրանցել է 37 միավոր, բայց դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել:

Թիմերը հանդես էին գալիս հետևյալ մեկնարկային կազմերով՝

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Դմիտրո Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Դաշյան, Իրակլի Կվեկվեսկիրի (Ացամազ Բուրաև, 46), Արտակ Եդիգարյան (Արթուր Եդիգարյան, 75), Լեստեր Պելտիեր (Զավեն Բադոյան, 55), Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան

«Գանձասար-Կապան». Գրիգոր Մելիքսեթյան, Արա Խաչատրյան, Հայկ Իշխանյան, Դամիր Մեմովիչ, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար Անգուլո (Սարգիս Շահինյան, 68), Լուբամբո Մուսոնդա, Գեղամ Հարությունյան (Էդվարդ Կպոդո, 77), Վալմերսոն Գարսիա (Ռաֆայել Ղազարյան, 85), Կլաուդիր Մարինի:

Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»