Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Շիրակին»:

Ընթացավ անզիջում և լարված պայքար: 17-րդ րոպեին դաշտի տերերին հիանալի հակագրոհի շնորհիվ հաշվի մեջ առաջ մղեց Լուբամբո Մուսոնդան, իսկ 41-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց Ռումյան Հովսեփյանը:

Հյուրերը 56-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Մուսա Փոլ Բակայոկոն: Ընդամենը 6 րոպե անց կապանյան թիմը հավասարեցրեց հաշիվը՝ շնորհիվ Կլաուդիր Մարինիի գոլի:

Վճռական դարձավ հանդիպման 81-րդ րոպեն, երբ, օգտվելով գյումրեցիների դարպասապահ Անատոլի Այվազովի կոպիտ սխալից, մրցակցի անպաշտպան դարպասը գրավեց Վալմերսոն Գարսիան՝ 3-2:

Այդպիսով, «Գանձասար-Կապանի» ակտիվում գրանցված է 49 միավոր, «Շիրակի» հաշվին՝ 43: «Ալաշկերտը» միանձնյա առաջատարն է՝ վաստակած 51 միավորով:






Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

Գանձասար-Կապան՝ 12. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 13. Դամիր Մեմովիչ, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 19. Վասպուրակ Մինասյան, 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար (8. Սարգիս Շահինյան, 60՛, նրա փոխարեն՝ 88. Վարդան Բակալյան, 81՛), 11. Լուբամբո Մուսոնդա, 7. Ռաֆայել Ղազարյան (10. Վալմերսոն Գարսիա, 46՛), 22. Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 30. Ֆիլիպ Իլիկ, 3. Էդվարդ Կպոդո, 18. Հայկ Իշխանյան, 17. Աշոտ Կարապետյան:

Շիրակ՝ 13. Անատոլի Այվազով, 6. Մարկո Պրլևիչ (3. Արտյոմ Միքայելյան, 73՛), 8. Ռումյան Հովսեփյան, 18. Արամ Մորւադյան (17. Վահան Բիչախչյան, 58՛), 20. Ումարու Կաինա (22. Ղուկաս Պողոսյան, 76՛), 21. Գևորգ Հովհաննիսյան, 23. Ռոբերտ Դարբինյան (7. Վիուլեն Այվազյան, 86՛), 24. Կիրիան Նվաբուեզե, 25. Աղվան Դավոյան, 28. Մուհամեդ Կաբա, 88. Մուսա Փոլ Բակայոկո:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 45. Վսևոլոդ Երմակով, 39. Միլուտին Իվանովիչ, 42. Սեմյոն Դացենկո:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն