Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»՝ 1-1. Ալիկ Առաքելյանի գոլը կապանցիներին գործնականում զրկեց չեմպիոնական հույսերից

  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 28-րդ տուր
  • «Գանձասար-Կապան» 1–1 «Փյունիկ» 
  • Գոլը՝ 1-0՝ Գեղամ Հարությունյան 44՛, 1-1՝ Ալիկ Առաքելյան 72՛
  • «Հանրապետական» մարզադաշտ, Երևան

Կապանյան թիմն ամբողջ խաղի ընթացքում ուներ խաղային և տարածքային մեծ առավելություն, սակայն ստեղծած գոլային պահերից իրացրեց միայն մեկը: 44-րդ րոպեին հաջողության հասավ թիմի ռմբարկու Գեղամ Հարությունյանը: Սակայն Արտակ Օսեյանի թիմը, գործելով խորքից, գոլի վերածեց իր եզակի գոլային հնարավորություններից մեկը: 72-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը գրավեց մրցակցի դարպասը: Նա հարվածի պահին վնասվածք էր ստացել և անմիջապես փոխարինվեց:

«Գանձասար-Կապանն» այս ոչ-ոքիից հետո գործնականում կորցրեց չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունները: Թիմը 53 միավոր ունի և առաջատար «Ալաշկերտին» առաջնության ավարտից երկու տուր առաջ զիջում է 5 միավորով: «Փյունիկը» 39 միավորով 4-րդ հորիզոնականում է:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Գանձասար-Կապան»՝ 12. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 19. Վասպուրակ Մինասյան, 13. Դամիր Մեմովիչ (88. Վարդան Բակալյան, 87՛), 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար (8. Սարգիս Շահինյան, 74՛), 11. Լուբամբո Մուսոնդա, 10. Վալմերսոն Գարսիա (7. Ռաֆայել Ղազարյան, 67՛), 22. Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 30. Ֆիլիպ Իլիկ, 18. Հայկ Իշխանյան, 31. Արթուր Ադամյան, 17. Աշոտ Կարապետյան:

«Փյունիկ»՝ 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան (5. Արմեն Մանուչարյան, 46՛), 16. Ռոբերտ Հակոբյան, 4. Արամ Շախնազարյան, 9. Արթուր Նադիրյան, 30. Վահագն Հայրապետյան, 6. Նարեկ Ասլանյան (7. Պետրոս Ավետիսյան, 55՛), 18. Ալիկ Առաքելյան (8. Արմեն Նահապետյան, 73՛), 33. Գևորգ Հարությունյան, 10. Վարդան Պողոսյան (15. Էրիկ Վարդանյան, 55՛):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Գոռ Մանուկյան, 23. Հովհաննես Հարությունյան, 11. Էրիկ Պետրոսյան:


Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)