Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Գանձասար-Կապան» – «Ավան Ակադեմիա». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» «ԱՎԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ»

0 խաղ, +0=00, 0:0

14 սեպտեմբերի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսում է առաջին խմբում հանդես եկող «Ավան Ակադեմիայի» հետ մրցավեճով: Առաջին հայացքից թվում է, թե գավաթային այս դիմակայությունում անվիճելի ֆավորիտը գանձասարցիներն են:

Սակայն գավաթի մրցաշարերում մեկ անգամ չէ, որ կարգով ցածր թիմերն անակնկալներ են մատուցել, մանավանդ որ առայժմ կապանցիներն այնքան էլ հաջող հանդես չեն գալիս առաջնությունում:

Ճիշտ է, «Գանձասար-Կապանը» մեկնարկում կրած 3 անընդմեջ պարտություններից հետո մի փոքր շտկել է իրավիճակը: Գանձասարցիները շատ լավ տպավորություն թողեցին առաջնության 5-րդ տուրում «Ալաշկերտի» հետ կայացած խաղում և մոտ էին հաղթանակին:

Անկասկած, կապանցիները կձգտեն ընթացիկ մրցաշրջանում առաջին հաղթանակը տոնել մի մրցակցի նկատմամբ, որում հանդես են գալիս տակավին պատանի ֆուտբոլիստներ:

Այս խաղով «Ավան Ակադեմիան» նորամուտը կնշի ՀՀ գավաթի խաղարկությունում: Արտակ Օսեյանի գլխավորած նորաստեղծ թիմը, որում հանդես են գալիս «Փյունիկի» մի քանի նախկին ֆուտբոլիստներ, առայժմ առաջին խմբի մրցաշարում համեստ արդյունք է գրանցել և չի խառնվում բարձրագույն խմբի երկու ուղեգրերի համար մղվող պայքարին՝ 5 խաղում վաստակած նույնքան միավորով ընթանալով 7-րդ տեղում:

Ինչ վերաբերում է «Գանձասար-Կապանին», ապա թիմը գավաթի մրցաշարերին մասնակցում է 2005թ.-ից: Գանձասարցիների ամենամեծ հաջողությունն առայժմ 2013/14թթ. գավաթի եզրափակչում հանդես գալն է, որում կապանցիները 1-2 հաշվով զիջել են «Փյունիկին»:

Գավաթի նախորդ երկու մրցաշարերում գանձասարցիները հասել են մինչև կիսաեզրափակիչ: Անցած խաղարկությունում «Գանձասար-Կապանն» առանց խաղի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց, քանի որ մրցակիցը՝ «Էրեբունին» հրաժարվել էր գավաթի մրցաշարից: Իսկ կիսաեզրափակչում կապանցիները երկու խաղերի ընդհանուր արդյունքով (0-1, 1-1) զիջեցին «Շիրակին»:

Գավաթի մրցաշարերում «Գանձասար-Կապանը»  37 խաղ է անցկացրել, որից 13-ում հաղթել է, 10-ն ավարտել է ոչ-ոքի, 14-ում պարտվել է: Գանձասարցիները 37 գոլ են խփել, մեկ գնդակ ավելին են բաց թողել:

Գավաթային հանդիպումը բաց կթողնի գանձասարցի Արա Խաչատրյանը, ով «Ալաշկերտի» հետ առաջնության խաղում հեռացվել էր խաղադաշտից: Ի դեպ, եթե նա մասնակցեր «Ավան Ակադեմիայի»  հետ հանդիպմանը, ապա կդառնար գավաթի մրցաշարերում «Գանձասար-Կապանում» անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը: Առայժմ Արան մասնակցել է գավաթային 23 խաղի և ռեկորդակրի կոչումը կիսում է թիմի նախկին ավագ Արմեն Տատինցյանի հետ:

Աշոտ Հայրապետյան


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»