Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գաել Անդոնյան. «Անցյալի սխալների փոխարեն մտածում եմ հաջողակ ապագայի մասին» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը խոսել է Ղազախստանի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակի մասին (2-0).

-Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս հանդիպմանը, քանի որ Մոնտենեգրոյի դեմ նախորդ խաղում հնարավորություն չէի ստացել: Այս հաղթանակը մեծ ուրախություն է մեզ համար:

Նախորդ խաղերի համեմատ այսօր ավելի քիչ սխալներ թույլ տվեցիք պաշտպանությունում:

-Համաձայն եմ: Բայց ես չեմ ցանկանում խոսել անցյալում թույլ տված սխալների մասին: Ցանկանում եմ մտածել ապագայի մասին, որը խոստանում է հաջողակ լինել:

Ձեր ակումբի նախորդ խաղում կարմիր քարտ էիք ստացել: Դա խնդիրներ չի՞ առաջացնի այնտեղ:

-Ոչ, դա խնդիր չէ: Այդպիսի բաներ պատահում են ֆուտբոլում: Ես պաշտպան եմ, ժամանակ առ ժամանակ պահանջվում մի փոքր կոպիտ գործել, ուստի ամեն ինչ կարգին է:

Ի՞նչ տպավորություն թողեց Ղազախստանի հավաքականը:

-Շատ լավ թիմ էր: Նույնիսկ կարմիր քարտից հետո նրանք չդադարեցին ֆուտբոլ խաղալ, մինչև վերջ պայքարում էին: Շնորհավորանքներս այդ թիմին հաջող խաղի համար:

Այսօր խաղին չմասնակցեց Հրայր Մկոյանը, և նրա փոխարեն հանդես եկավ Տարոն Ոսկանյանը: Փոխըմբռնման խնդիր չկա՞ր:

-Ոչ, մենք բոլորս խաղում ենք հանուն ազգային հավաքականի: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք կատարելու մեր աշխատանքը: Նույն Մոնտենեգրոյի հետ նախորդ մրցավեճում էլ այլ պաշտպանություն էր հանդես գալիս, բայց մենք հաղթեցինք: Կապ չունի՝ ով է խաղում, մենք պետք է կատարենք մեր աշխատանքը:


«Բանանցի» հաղթանակը, Մխիթարյանի և Համբարձումյանի գոլային փոխանցումները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Քայլ առա՞ջ, թե՞ հետ. Հայաստանի ընտրանու 6 ֆուտբոլիստներ, ովքեր ձմռանը հայտնվեցին նոր ակումբներում

Անդոնյանն ու Պիզելին հայտավորվել են իրենց թիմերի առաջիկա խաղերին

Պաշտոնական. Գաել Անդոնյանը հանդես կգա Հունաստանում

Հունական ակումբը համաձայնության է եկել Գաել Անդոնյանի տեղափոխության վերաբերյալ

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին այս շաբաթ

Հայաստանի հավաքականի պաշտպանը մոտ է Հունաստան տեղափոխվելուն

Գաել Անդոնյանի թիմը նոր մարզիչ ունի

Անդոնյան. «Հայաստանն ակնհայտ ընտրություն էր»

Մերոնք դրսում. Ինչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին

Գաել Անդոնյան.«Հպարտ եմ Հայաստանի հավաքականում խաղալու համար»

Գաել Անդոնյանը բացակայում է «Դիժոնի» հայտացուցակից

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին

Գաել Անդոնյան. «Այսօր մեր բախտը մի փոքր չբերեց»

Գաել Անդոնյան. «Միգուցե Արզումանյանը մի օր նորից վերադառնա հավաքական»

Մերոնք դրսում. Ի՞նչ հանդիպումներ են սպասվում այսօր հայ ֆուտբոլիստներին