Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Դուբայում շախմատի շեյխի գավաթը վիճարկող Հայաստանի 4 ներկայացուցիչներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Գաբրիել Սարգսյանը: 4-րդ տուրում Գաբրիելը պարտության մատնեց հնդիկ միջազգային վարպետ Ջորջիա Սթանիին և 3,5 միավորով այն 20 շախմատիստների թվում է, որոնք հետապնդում են աղյուսակը գլխավորող իսպանացի Խայմե Սանթոս Լատասային: Վերջինս առայժմ 100 տոկոսանոց արդյունք է գրանցել:

Նախորդ տուրում անհաջողության մատնված Վլադիմիր Հակոբյանը մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով եգիպտացի Աբդելռահման Հեշամի նկատմամբ: Հակոբյանը 3 միավորով 24-րդ տեղում է:

Տուրն անհաջող էր Տիգրան Քոթանջյանի համար, ով վրացի գրոսմայստեր Միխեիլ Մչեդլիշվիլու հետ պարտիայում մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Քոթանջյանը 2,5 միավորով 41-րդ տեղում է:

Մրցաշարում 2-րդ  ոչ-ոքին գրանցեց Էդուարդ Հակոբյանը, ով հաշտություն կնքեց գերմանացի Ֆլորիան Նիտցեի հետ:  Պատանի շախմատիստի օգտին մեկ միավոր է գրանցված:


Տիգրան Քոթանջյանը 3-րդն է Տաշքենդի հուշամրցաշարում

Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Վլադիմիր Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է