Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում հայ շախմատիստներն իրենց օգտին 2 հաղթանակ գրանցեցին:

Առաջինը գրանցվեց Գաբրիել Սարգսյանի օգտին, ով մրցում էր հնդիկ  շախմատիստ Սթանիի հետ: Առայժմ առանց պարտության հանդես եկող Գաբրիելը վաստակեց 5 միավոր և տեղափոխվեց  20-րդ հորիզոնական:

Հաջողության հասավ նաև մինչև 12 տարեկանների Հայաստանի չեմպիոն Էդուարդ Հակոբյանը, ով պարտության մատնեց Ֆրանսիան ներկայացնող կանանց գրոսմայստեր Անդա Սաֆրանսկային: Էդուարդն էլ զգալիորեն առաջադիմեց մրցաշարային աղյուսակում՝ 4 միավորով բարձրանալով 84-րդ հորիզոնական:

Անպարտելի ելույթներն է շարունակում նաև Վլադիմիր Հակոբյանը, ով միավորը կիսեց հնդիկ գրոսմայստեր Հարիկա Դրոնավալիի հետ մրցավեճում: Հակոբյանը 5 միավորով 15-րդ տեղում է: Նա Գաբրիել Սարգսյանի հետ առաջատարներին հետապնդողների շարքում է:

 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են ուկրաինացի Մարտին Կրավցիվն ու չինացի Վան Հաոն: Մրցաշարի ավարտին մնաց 2 տուր:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Վլադիմիր Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին