Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆուտզալի աշխարհի սիրողական առաջնությունում Հայաստանի թիմը կրկին հաղթանակ է տոնել

«Ֆուտբոլի բիզնես լիգայի» հավաքականն Իրանի Իսլամական Հանրապետությունում շարունակում է մասնակցել ֆուտզալի սիրողական աշխարհի առաջնությանը, հայտնում է fbl.am-ը:

Երեկ կայացել է Հայաստանի և Ճապոնիայի ընտրանու միջև հանդիպումը, որտեղ Հայաստանը ներկայացնող «Ֆուտզալ Բիզնես լիգայի» հավաքականը բավականին համառ ու դժվարին պայքարում կարողացել է հերթական կամային հաղթանակը տոնել (3-2):