Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆուտզալի աշխարհի սիրողական առաջնությունում Հայաստանի թիմը 10-2 հաշվով ջախջախել է Թուրքիային (լուսանկարներ)

«Ֆուտբոլի բիզնես լիգա» հավաքականն Իրանի Իսլամական Հանրապետությունում մասնակցում է ֆուտզալի սիրողական աշխարհի առաջնությանը, հայտնում է fbl.am-ը:

«Ֆուտբոլի բիզնես լիգա» հավաքականը խմբային փուլում արդեն անցկացրել է 2 հանդիպում: Խաղային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները ոչ-ոքի՝ 4-4 են ավարտել հանդիպումը մրցաշարի ֆավորիտ համարվող Իրանի թիմի հետ, իսկ այսօր առավոտյան 10-2 հաշվով ջախջախել Թուրքիան ներկայացնող թիմին: Այսօր՝ փետրվարի 16-ին մեր թիմն անցկացնելու է ևս մեկ հանդիպում՝ Հունգարիայի հավաքականի դեմ: Խմբային փուլում «Ֆուտբոլի բիզնես լիգան» հանդիպելու է նաև Ճապոնիայի թիմի հետ:

Նշենք, որ հավաքականի կազմը բաղկացած է Ֆուտբոլի բիզնես լիգայի մասնակից թիմերի խաղացողներից, ովքեր ներկայացնում են Հայաստանում գործող տարբեր ընկերություններ:

  • 5