Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Football Leaks. Լավեսին տարեկան 49 մլն. եվրո է վաստակում Չինաստանում

«Հեբեյ Չայնա Ֆորչունի» կիսապաշտպան Էզեկիել Լավեսին հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը , տեղեկացվում է  Football Leaks-ի հերթական հետաքննական հոդվածում:

Արգենտինացին շաբաթական 945 հազար եվրո է ստանում, և տարեկան ստացվում է մոտ 49,1 մլն. եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ Football Leaks-ը պնդում էր, որ Լավեսին ստանում է 577 հազար շաբաթական, սակայն նույնիսկ այդ աշխատավարձով Լավեսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողն էր:

32-ամյա հարձակվողը հանդես է գալիս Չինաստանում 2016 թվականից: Այդ ընթացքում Լավեսին մասնակցել է Չինաստանի Սուպերլիգայի 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: