Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Football Italia. «Բավարիան» և Անչելոտին համաձայնության են հասել

«Բավարիան» և պոտենցիալ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համաձայնության են հասել պայմանագրի շուրջ, տեղեկացնում է Football Italia-ն:

Իտալացի մասնագետի աշխատավարձը գերմանական ակումբում կկազմի տարեկան  15 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019թ.:

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ երկու կողմերը պաշտոնապես կհաստատեն այս տեղեկությունը: Ինչ վերաբերվում է ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ապա վերջինս մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»: