Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆիլիպ Լամը 500-րդ խաղն անցկացրեց «Բավարիայի» կազմում

«Բավարիայի» ավագ, պաշտպան Ֆիլիպ Լամն այսօր փոխարինման դուրս եկավ «Շալկեի» հետ խաղում՝ անցկացնելով իր 500-րդ հանդիպումը մյունխենյան ակումբի կազմում։ 477 խաղերում ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում, ևս 23-ում դուրս եկել փոխարինման։ Նրա մասնակցությամբ 500 խաղերից 333-ում «Բավարիան» հաղթանակ է տարել։

Անցկացրած հանդիպումների թվով Ֆիլիպ Լամը հավասարվեց Բաստիան Շվայնշտայգերին, ով արդեն հեռացել է թիմից։ Այժմ ավագը 8-րդն է ակումբի պատմության մեջ այդ ցուցանիշով։

Լամն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2002թ. նոյեմբերին՝ 5197 օր առաջ, փոխարինման դուրս գալով «Լանսի» դեմ Չեմպիոնների լիգայում։ Հետաքրքիր է, որ Շվայնշտայգերը ևս իր նորամուտը նշել էր այդ խաղում։

Նշենք, որ Լամը «Բավարիայի» կազմում նվաճել է 20 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան։


Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Չեմպիոնները. 9 ակումբներ, որոնք արդեն լավագույնն են ճանաչվել իրենց երկրներում

Դուգլաս Կոստան հեռանում է Մյունխենի «Բավարիայից»

«Ռեալն» արդյունավետության պատմական ռեկորդ է գրանցել՝ շրջանցելով «Բավարիայի» ցուցանիշը

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

12 ակումբներ արդեն ապահովել են տեղը Չեմպիոնների լիգա-2017/18-ի խմբային փուլում

9 գոլ, կամային հաղթանակ ավելացված ժամանակում և Լևանդովսկու նոր ռեկորդը (տեսանյութ)

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Պաշտոնական. «Յուվենտուսը» և «Բավարիան» հասան վերջնական համաձայնության

Անչելոտին անվանել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ իրեն վիճակվել է աշխատել

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

Ո՞ր ակումբներն են ամենաշատ մարզաշապիկները վաճառել 2016/17 մրցաշրջանում

Արտուրո Վիդալ. «Ուզում եմ, որ պատիժը գործի բոլորի համար»

Սանչեսի գործակալը բանակցություններ է վարում գրանդ ակումբի հետ

Ռոնալդուն իր մեքենայով հողին է հավասարեցնում «Բավարիային» և «Ատլետիկոյին» (ծաղրանկար)