Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Լևոն Արոնյան

ՖԻԴԵ-ն հրապարակել է ապրիլի վարկանիշային ցանկը: Լևոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ պահպանել է 2774 վարկանիշն ու զբաղեցրած 9-րդ տեղը: Լավագույն հնգյակը ևս մնացել է անփոփոխ. Մագնուս Կառլսեն՝ 2838, Ուեսլի Սո՝ 2822, Ֆաբիանո Կարուանա՝ 2817, Վլադիմիր Կրամնիկ՝ 2811, Մաքսիմ-Վաշիե Լագրավ՝ 2803:

Բացի Արոնյանից, 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են ևս 3 հայաստանցիներ: Սերգեյ Մովսիսյանը 2-ով նվազեցրել է վարկանիշը (2677) և 63-րդ տեղից նահանջել է 67-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանը թեև պահպանել է վարկանիշը (2675), սակայն 67-րդ տեղից նահանջել է 70-րդ հորիզոնական:

Գաբրիել Սարգսյանն էլ պահպանելով 2666 վարկանիշը, մեկ հորիզոնականով առաջադիմել է՝ զբաղեցնելով 86-րդ տեղը:

Մարտին կանանց աշխարհի առաջնությունում ունեցած անհաջող ելույթների պատճառով Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը զգալիորեն վատթարացրել են իրենց ցուցանիշները:

Էլինան  7-ով նվազեցնելով վարկանիշը (2437), 10 տեղով նահանջել է՝ հանգրվանելով 42-րդ հորիզոնականում:

Լիլիթն էլ վարկանիշը (2425) նվազեցրել է 6-ով և 40-րդ տեղից նահանջել է 48-րդ հորիզոնական:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ամերիկահայ Սամուել Սևյանը 2574 վարկանիշով 18-րդ տեղում է: Հայաստանը ներկայացնում են 3 շախմատիստներ: Մանուել Պետրոսյանը (2546) 28-րդ տեղում է, Տիգրան Հարությունյանը (2523)` 36-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2515)՝ 42-րդ հորիզոնականում է:


Էլինա Դանիելյանն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց

GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանն այս տարի իր առաջին մրցանակը շահեց

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը մեդալների հավակնորդների թվում է

GRENKE Chess Classic. Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 4 առաջատարներից մեկն է

GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարին հետապնդողների թվում է

Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակները տոնեցին

Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է