Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը որոշում է կայացրել չմասնակցել թենիսի Ֆրանսիայի Բաց առաջնությանը:

«Ցավով հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել չմասնակցել «Ռոլան Գարոսին»: Ֆիզիկական պատրաստվածությունս բարելավում եմ, սակայն դեռևս 100 տոկոսով պատրաստ չեմ: Հետևաբար որոշել եմ ռիսկի չդիմել:

Այս որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց, սակայն այն անհրաժեշտ է, քանի որ կարող է անդառնալի հետևանք թողնել մարզական կարիերայիս վրա: Ես պլանավորում եմ շարունակել կարիերաս, սակայն ուզում եմ լավ մարզավիճակով կորտ վերադառնալ:

Ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից և անհամբեր սպասում եմ 2017 թվականի իմ վերադարձին»,- գրել է Ֆեդերերը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ 34-ամյա շվեյցարացին մեջքի վնասվածքի պատճառով չմասնակցեց Մադրիդի մրցաշարին, իսկ Հռոմի մրցաշարում ելույթ ունեցավ միայն երկու փուլ:

«Ռոլան Գարոսին» մասնակցելուց հրաժարվելը եզրափակեց Ֆեդերերի՝ Մեծ սավարտներին մասնակցելու 65 անընդմեջ սերիան: Վերջին անգամ Մեծ սաղավարտի խաղարկությունում Ֆեդերերը կորտ դուրս չի եկել 17 տարի առաջ՝ 1999 թվականին, երբ անցկացվում էր US Open-ը: Այդ ժամանակ Ֆեդերերը 18 տարեկան էր, և շվեյցարացուն չհաջողվեց որակավորվել մրցաշարին:


Ֆեդերերը հաղթեց Նադալին և նվաճեց կարիերայի 91-րդ տիտղոսը

Ֆեդերերը 90-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում՝ սահմանելով նոր ռեկորդ

Ինդիան Ուելսի եզրափակիչում՝ Վավրինկա – Ֆեդերեր

«Արսենալի» ֆուտբոլիստների ռեակցիան, երբ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում (տեսանյութ)

Դրամատիկ պայքարում Ռոջեր Ֆեդերերը դարձավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

Australian Open 2017. Նադալը եզրափակչում է

Հայ ֆուտզալիստների փառահեղ ելույթը և «Յունայթեդի» «տխուր» հաղթանակը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Ֆեդերերը վերջին 8 տարում Մեծ սաղավարտի ամենացածր վարկանիշ ունեցող ֆինալիստն է

7 տարվա դադարից հետո Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ

Ֆեդերեր. «Աղջիկներս թույլ չեն տալիս պարտվել»

Australian Open 2017. Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր զույգերը

Տարիքը չխանգարեց Ֆեդերերին նոր ռեկորդ սահմանել

Australian Open. Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Ովքե՞ր են 2016 թվականին ամենից շատ գումար վաստակել գովազդային աղբյուրներից

Ռոջեր Ֆեդերերի լավագույն միավորները 2016 թվականին

Ռիո 2016. Վավրինկան հրաժարվել է մասնակցությունից