Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը որոշում է կայացրել չմասնակցել թենիսի Ֆրանսիայի Բաց առաջնությանը:

«Ցավով հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել չմասնակցել «Ռոլան Գարոսին»: Ֆիզիկական պատրաստվածությունս բարելավում եմ, սակայն դեռևս 100 տոկոսով պատրաստ չեմ: Հետևաբար որոշել եմ ռիսկի չդիմել:

Այս որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց, սակայն այն անհրաժեշտ է, քանի որ կարող է անդառնալի հետևանք թողնել մարզական կարիերայիս վրա: Ես պլանավորում եմ շարունակել կարիերաս, սակայն ուզում եմ լավ մարզավիճակով կորտ վերադառնալ:

Ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից և անհամբեր սպասում եմ 2017 թվականի իմ վերադարձին»,- գրել է Ֆեդերերը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ 34-ամյա շվեյցարացին մեջքի վնասվածքի պատճառով չմասնակցեց Մադրիդի մրցաշարին, իսկ Հռոմի մրցաշարում ելույթ ունեցավ միայն երկու փուլ:

«Ռոլան Գարոսին» մասնակցելուց հրաժարվելը եզրափակեց Ֆեդերերի՝ Մեծ սավարտներին մասնակցելու 65 անընդմեջ սերիան: Վերջին անգամ Մեծ սաղավարտի խաղարկությունում Ֆեդերերը կորտ դուրս չի եկել 17 տարի առաջ՝ 1999 թվականին, երբ անցկացվում էր US Open-ը: Այդ ժամանակ Ֆեդերերը 18 տարեկան էր, և շվեյցարացուն չհաջողվեց որակավորվել մրցաշարին:


Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ դարձավ «Ռոլան Գարոսի» հաղթող

Գարբին Մուջուրուսան՝ «Ռոլան Գարոսի» հաղթող

«Ռոլան Գարոս». Գասպարյանն ու Կուզնեցովան պարտվեցին զուգախաղի կիսաեզրափակիչում

«Ռոլան Գարոս». Էնդի Մարեյը հաղթեց գործող չեմպիոն Սթեն Վավրինկային՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր

Ռոլանդ Գարոս. Ջոկովիչը եզրափակչում է

«Ռոլան Գարոս». Ռադվանսկան ու Հալեպը սայթաքեցին 1/8 եզրափակիչում

«Ռոլան Գարոս». Կեյ Նիշիկորին դուրս մնաց հետագա պայքարից

«Ռոլան Գարոս». Մուջուրուսա Բլանկոն քառորդ եզրափակիչում է, սպասվող այլ մենախաղեր

«Ռոլան Գարոս». Միլոշ Ռաոնիչի անակնկալ պարտությունը

Նադալը դուրս է մնում «Ռոլանդ Գարոսից» վնասվածքի պատճառով

«Ռոլան Գարոս». Կանանց մենախաղի 2-րդ փուլի արդյունքները

«Ռոլան Գարոս». Մարեյի հերթական գերկամային հաղթանակը, Նադալի ու Ջոկովիչի վստահ ելույթները

«Ռոլան Գարոս». Սերենա Ուիլյամսը վստահ հաղթանակ է տանում, Ազարենկան լքում է պայքարը

Մարին Չիլիչի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» մեկնարկային փուլում

«Ռոլան Գարոս-2016». Բոլոր մասնակիցները