Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆեդերերը 90-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում՝ սահմանելով նոր ռեկորդ

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մրցաշրջանում իր երկրորդ մեծ տիտղոսն է նվաճել: «Մաստերս» շարքի Ինդիան-Ուելսի մրցաշարի եզրափակչում 35-ամյա թենիսիստը 6:4, 7:5 հաշվով հաղթել է իր հայրենակից Ստեն Վավրինկային ու ճանաչվել հաղթող:

Ֆեդերերը 5-րդ անգամ է հաղթում Ինդիան-Ուելսում, իսկ ողջ կարիերայի ընթացքում սա 90-րդ տիտղոսն էր:

Նշենք, որ Ֆեդերերը նոր ռեկորդ սահմանեց «Մաստերս» շարքի մրցաշարերում: Հաղթելով Ինդիան-Ուելսում 35 տարեկան 7 ամսական հասակում՝ նա շրջանցեց Անդրե Աղասիին և դարձավ «Մաստերս» հաղթած ամենատարեց թենիսիստը: