Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆանատների ռասիստական արտահայտություններից հետո բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)

Սերբիայի առաջնության «Ռադ» – «Պարտիզան» հանդիպմանն իսկական սկանդալ է հասունացել՝ գրում է Mozzart Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ եզրափակիչ սուլիչի ձայնից հետո «Պարտիզանի» բրազիլացի ֆուտբոլիստ Էվերտոն Բիլյերը, չկարողանալով զսպել արցունքները, միջնամատ է ցույց տվել մրցակցի երկրպագուներին, որոնք, ֆուտբոլիստի խոսքով, ամբողջ խաղի ընթացքում ռասիստական արտահայտություններ են արել իր հասցեին:

«Ամբողջ խաղի ընթացքում նրանք ռասիստական արտահայտություններ արեցին իմ հասեցին: Ես հուզվեցի նրանից, որ մրցակցի ֆուտբոլիստներին դա դուր էր գալիս: Նրանք բոլորով հարձակվեցին ինձ վրա: Ես ուզում եմ մոռանալ այս ամենը որքան հնարավոր է շուտ: Ես սիրում եմ Սերբիան, ինձ դուր է գալիս քաղաքը, դրա համար էլ լաց եղա: Խնդրում եմ՝ «Ո՛չ» ասեք ռասիզմին»,- ասել է Էվերտոնը: