Լրացուցիչ

Ընտրել լեզուն

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

Առաջին Հայկական Ճակատ - ՖԱՖ

Երկրպագուների ՖԱՖ շարժումը հայտարարություն է տարածել Չեռնոգորիա ուղևորության վերաբերյալ.

«Հունիսի 10-ին Պոդգորիցայում մեր հավաքականը խմբում 2-րդ տեղ զբաղեցնելու համար ճակատամարտի է դուրս գալու այժմ 2-րդ տեղում ընթացող Մոնտենեգրոյի ընտրանու դեմ: Երևանում Մոնտենեգրոյի հավաքականի հանդեպ տոնած փառահեղ հաղթանակից հետո Պոդգորիցայում հաջողության հասնելու դեպքում միայն կարող ենք շարունակել պայքարը աշխարհի առաջնության 2-րդ ուղեգիր նվաճելու համար: Այս կապակցությամբ, հերթական անգամ մեկնում ենք Բալկաններ՝ մեր թիմին կարևորագույն խաղում աջակցելու:

Մոնտենեգրո մեկնել ցանկացող հայ երկրպագուները կարող են միանալ մեզ: Մոնտենեգրոն եվրոպական գոտում գտնվող եզակի երկրներից է, որտեղ կարելի է հասնել առանց վիզայի:

Փաթեթի արժեքը մեկ անձի համար 660 եվրո է, ուղևորությունը կտևի 7 օր՝ 08.06.2017 – 14.06.2017: Կհանգրվանենք կուրորտային քաղաք Բուդվայում, հավաքականի խաղին և մարզմանը կգնանք ավտոբուսով:

Փաթեթը ներառում է`

-ինքնաթիռի տոմս (Երևան-Պոդգորիցա, Պոդգորիցա-Երևան),
-տրանսֆեր (օդանավակայան – Վիլլա Բուդվա քաղաքում – օդանավակայան),
-վիլլա Բուդվայում` 6 գիշեր
-տրանսֆեր 09.06 հավաքականի մարզում (Բուդվա –Պոդգորիցա- Պուդվա),
-տրանսֆեր 10.06 հավաքականի խաղ (Բուդվա –Պոդգորիցա- Պուդվա),

Տեղերը սահմանափակ են, մեկնել ցանկացողներին խնդրում ենք շտապել: Ամրագրման, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել 099 227788, 077 613936 հեռախոսահամարներով»:


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)

Սերգեյ Մալիյ. «Միայն ես եմ մեղավոր Հայաստանի հավաքականից կրած պարտության համար»

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»

Մեր մրցակիցները. Լեհաստանը հաղթանակ պոկեց, Ռումինիա – Դանիա խաղում գոլեր չեղան (տեսանյութ, մրցաշարային աղյուսակ)