Լրացուցիչ

Ընտրել լեզուն

FA-ն մեղադրանք է առաջադրել «Սիթիին»

Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել «Մանչեսթեր Սիթիին» «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը թիմի ֆուտբոլիստների վարքագծի առնչությամբ:

FA-ն պնդում է, որ մասնավորապես 50-րդ րոպեին ակումբը չի կարողացել կարգի հրավիրել ֆուտբոլիստներին:

Նշենք, որ խոսքը վերաբերում է այն դրվագին, երբ գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11-մետրանոց է նշանակել «քաղաքայինների» դարպասին: Օլիվերի որոշումից հետո «Սիթիի» ֆուտբոլիստներն սկսել են դժգոհել: