Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից երեքը հետապնդում են առաջատարներին

women 2 - Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից երեքը հետապնդում են առաջատարներին

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության 2-րդ տուրն ավելի հաջող էր հայ շախմատիստուհիների համար, որոնցից 3-ը հաղթանակներ տոնեցին: Առաջնությունում անդրանիկ հաղթանակները տարան Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Գևորգյանը:

Էլինան առավելության հասավ Միրանդա Միկաձեի նկատմամբ, Սիրանուշը պարտության մատնեց Լիլիթ Մկրտչյանին, իսկ Մարիան հաղթեց Մարիա Պալմային:

Մեկնարկում մեր շախմատիստուհիներից միակ հաղթանակը տոնած Աննա Սարգսյանը հաշտություն կնքեց Դարյա Վոյտի հետ: Տուրն անհաջող էր Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Կուրսովայի համար, ով պարտվեց Խոանգ Տհան Չանգին:

2 տուրից հետո Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունեն Աննա Սարգսյանը, ԷլինաԴանիելյանը և Սիրանուշ Ղուկասյանը, որոնք 1,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: